Կարմիր գույնը խոհանոցի ինտերիերում: 4 խորհուրդ


Կարմիր խոհանոցը ունի հետևյալ առավելությունները.

  • Այն տանեցիների ախորժակի բարձրացման խթան է հանդիսանում,
  • բարձրացնում է մտավոր ակտիվությունը,
  • ստեղծում է հյուրընկալության մթնոլորտ:

Կարմիր գույներով խոհանոցի բացասական կողմերն են.

  • կարմիրի առատությունը հոգնեցնում է,
  • նյարդայնացնում է,
  • հրահրում է մտավոր լարվածության և անհանգստության:

Ու՞մ է սա հարմար և ու՞մ ոչ.

  • Կարմիր խոհանոցը հարմար է հիպոտոնիկներին և հակացուցված է հիպերտոնիկներին, քանի որ այս գույնը բարձրացնում է ճնշումը,
  • սա նաև շատ լավ ընտրություն է էքստրավերտների, օրիգինալ, եռանդուն, ակտիվ, հյուրասեր մարդիկանց համար,
  • բայց եթե Դուք գնահատում եք խաղաղություն և հանգիստ տանը, կարմիր խոհանոցը լավագույն ընտրությունը չէ:

Գույնի օպտիկական հատկությունները:

  • Կարմիրը տեսողականորեն մոտեցնում է օբյեկտները,
  • ընդլայնում և դառձնում է նրանց տեսքը ավելի ծանր:

Նրանց համար, ովքեր նոր սկսել են խոհանոցային դիզայնի պլանավորումը կամ ցանկանում են թարմացնել արդեն ձևավորված ինտերյերը, մենք պատրաստել ենք դիզայնի 4 խորհուրդ և մի քանի լուսանկարներ կարմիր ինտերիերով՝ Ձեր ոգեշնչման համար:

1.Կարմիրի չափը պետք չի անցնել, նույնիսկ եթե Դուք ունեք մեծ խոհանոց, քանի որ կարմիրը տեսողականորեն մոտեցնում է, ընդլայնում և դառձնում ավելի ծանր կահույքի օբյեկտները կամ պատերը, այն ավելի տեղին է ընդարձակ խոհանոցների համար, որտեղ պակասում են մտերմության և հարմարավետության զգացողությունները:

2.Փոքր խոհանոցի ինտերյերում, կարմիրը ավելի ճիշտ է օգտագործել միայն որպես ակցենտներ, որոնք չեն ծանրաբեռնի տարածությունը, բայց կմցնեն անհրաժեշտ էներգիայի իմպուլս կամ հարմարավետություն: Օրինակ, այդ դերը կարող են խաղալ աթոռները, սպասքը, ձևավորումը, գործվածքները կամ էլեկտրոնիկան:

Այնուամենայնիվ, թույլատրելի է խոհանոցի կարմիր  հավաքածուն, եթե պատերի ձեւավորումը ունի չեզոք գույն, ավելի լավ է - սպիտակ:

3. Հաշվի առեք կարմիր գույնի ջերմաստիճանը և խոհանոցի կողմնորոշվածությունը,

4. Մի ներկեք պատերը ամբողջությամբ կարմիր գույնով: