Ինչպես դուրս բերել ներքնակի բծերը:
Սպիտակեղենը պաշտպանում է ներքնակը մեծ թվով աղտոտումներից, սակայն իրավիճակները լինում են տարբեր՝ մեկ սխալ քայլ և առավոտյան սուրճը թափվել է անկողնին: Բծերից ազատվել հնարավոր է, եթե սրբենք այն սպունգով, որը նախապես պետք է թրջենք ջրի և ամոնիակի խառնուրդի մեջ (1 բաժակ հեղուկին 1 թեյի գդալ նյութ): Մի քանի րոպե անց հարկավոր է ներքնակը լվանալ և
թույլ տալ չորանա:
Եթե Ձեզ անհրաժեշտ է մաքրել մանկական ներքնակ, որտեղ կան ամենատարբեր ծագման բծեր, օգտագործեք կահույքի համար նախատեսված ախտահանող միջոց կամ փորձեք չոր փրփուրի միջոցը (ափսեները լվանալու միջոցի մեջ ավելացրեք ջուր և փրփրացրեք խառնուրդը): Որպեսզի մաքրեք բծերը, քսեք ստացված հեղուկը, որից հետո մաքրեք ներքնակը մաքուր, թաց սպունգով և ամբողջությամբ չորացրեք: