Կահավորում մինչև 6 տարեկան երեխաների համար


     Երեխաների համար լավ տարբերակ կարող է լինել կորպուսային կահույքը (корпусная мебель), որը մեր ժամանակներում ժողովրդականություն է վայելում: Շնորհիվ իր պրակտիկությանը, այն կարող է ծառայել երեխային վաղ տարիքից մինչ նա կհաջախի դպրոց: Հավաքածուն ներառում է մահճակալ, սեղան, պահարաններ, կոմոդներ: Այս ամենը համատեղելով, կարելի է ստեղծել մի շարք ինտերյերներ, որոնք ունեն լայն գունային պալիտրա:

     Եվ, այնուամենայնիվ, նախադպրոցական տարիքի երեխաների սենյակը չպետք է ծանրաբեռնված լինի տարբեր օբյեկտներով, հատկապես դպրոցական իրերով: Ավելի լավ է թողնել տարածք խաղերի համար: Ցանկալի է ընտրել օբյեկտներ թեթև գույներով, մանկական իրերի, հագուսների և խաղալիքների պահպանման համար նախատեսված բազմաթիվ բաժանմունքներում: Հիշեք, նրանից, որ դուք լրացրել եք երեխայի սենյակը սեղաններով և գրքերով, Ձեր փոքրիկը ավելի խելացի չի դառնա:

     Եթե Դուք ցանկանում եք հասկանալ, թե ինչպես պետք է ճիշտ ընտրել  կահույք մանկական սենյակի համար, հիշեք հիմնական կանոնը. այն պետք է լինի երեխայի տարիքին համապատասխան: Մի շտապեք  գնել լուրջ կահույք, անյքան ժամանակ, քանի դեռ ձեր որդու կամ դուստեր առնվազն 14 տարին չի լրացել:Մինչ այդ, թող ձեր երեխան մնա պարզապես երեխա,այլ ոչ թե աշակերտ կամ լուրջ անձ: Կգա ժամանակը, և նա կդառնա այդ մարդը: Ձեր խնդիրն է, ոչ թե շտապեցնել իրադարձությունները, այլ հետևել որպեսզի  ամեն ինչ տեղի ունենա ներդաշնակ: