Մանկական սենյակի կահավորում


Մանկական սենյակի դիզայնն իրենից ենթադրում է մի նոր, փոքրիկ աշխարհի արարում: Մի աշխարհի, որ հետաքրքիր կլինի երեխային: Մանկական սենյակը տան ամենափոքրիկ անդամի տարծքն է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է յուրահատուկ ուշադրությամբ մոտենալ դրա կահավորման  հարցին: Պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք:

      Մանկական սենյակը կահավորելիս ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին.

 

  • Ապահովություն. Մանկական սենյակը առաջին հերթին պետք է լինի ապահով և անվտանգ: Կահույքի համար ցանկալի է ընտրել էկոլոգիապես մաքուր նյութեր (ինչպիսիք են օրինակ փայտը կամ եվրոպական MDF-ը): Խրախուսելի է,  որ կահույքն ունենա հնարավորինս քիչ սուր ծայրեր:

 

  • Սենյակի ֆունկցիոնալ տարաբաժանում. Սովորաբար մանկական սենյակը բաժանում են աշխատանքային, խաղային և հանսգտի գոտիների: Շատ կարևոր է, որ երեխան սենյակում ունենա ակտիվ հանգստի գոտի: Կահույքը չպետք է լցնի ամբողջ սենյակն ու ճնշի երեխային:

 

  • Հասանելիություն. Դուք, ամենայն հավանականությամբ ուզում եք, որ ձեր փոքրիկն ինչքան հնարավոր է շուտ ինքնուրույն դառնա: Կահույքը պետք է այնդպիսի դասավորություն ունենա, որ ձեր փոքրիկը ամեն ինչ ինքնուրույն վերցնելու հնարավորություն ունենա:

 

  • Գունավորում.Երեխայի սենյակը ցանկալի է լցնել վառ և ուրախ գույներով:

 

  • Դետալներ. Կարևոր է, որ մանկական սենյակի կահավորանքը հետաքրքիր դետալներ ունենա: Մասնագետները պնդում են, որ փոքր դետալներն ուսումնասիրելը նպաստում է երեխայի երևակայության զարգացմանը:

 

  • Լուսավորություն.Մանկական սենյակը պետք է լուսավոր լինի: Բնական լույսի բոլոր աղբյուրները պետք է բաց լինեն, լուսավորեն սենյակն ու լցնեն արևով և ջերմությամբ.

 

  • Ինտերիեր.Մանկական սենյակի համար նախընրելի չեն ինտերիերի դասական և նեոդասական ոճերը: Այս ոճերը զրկում են սենյակը թեթևությունից, պարզույթունից, ու մանկականությունից, քանի որ իրենց մեջ արդեն իսկ կրում են որոշակի հասունության նոտա, պարտադրող են ու թելադրում են իրենց կանաոնները, մինչդեռ երեխայի համար կարևոր է ստեծել չպարտադրող, ազատ մտածուղության և ստեղծագործականության զարգացմանը նպատող միջավայր: