10 ՀԵՏԱՔՐՔԻՐ ԳԱՂԱՓԱՐ` ՑԱՆԿԱԼԻ ԽՈՀԱՆՈՑ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


Խոհանոցը ցանկացած տան կենտրոնն է : Յուրաքանչյուր տնային տնտեսուհի ցանկանում է իր խոհանոցը տեսնել նորացված, հարմարավետ և ֆունկցիոնալ

Կիրառում ենք բաց դարակներ  խոհանոցի ինտերիերում

Արդեն մի քանի տարի է `խոհանոցի բաց դարակները նորաձևության բարձունքում են: Մի կողմից սա շատ արդյունավետ լուծում է և թույլ է տալիս տեսողականորեն բեռնաթափել տարածքը, սիրելի սպասքն ունենալ աչքի առաջ ու ազատվել զանգվածեղ պահարանների ճնշումից:

Խոհանոցը կահավորում ենք բաց գույների կահույքով

Խոհանոցը վիզուալ ավելի մեծ կերևա և լուսավոր կլինի:

Ավելացնում ենք լուսավորությունը

Սենյակում հնարավորինս նախապատվություն տվեք շատ լուսավորությանը, սակայն եթե չկա մեծ պատուհանի հնարավորություն, ապա սենյակի աշխատանքային հատվածում լրացուցիչ լուսավորություն ապահովեք:

Տարածությունը ենթարկում ենք վիզուալ փոփոխության

Ուղղահայաց և հորիզոնական գծերը կփոխեն տարածքի տեսքը: Օրինակ, ուղղահայաց գծերը տեսողականորեն ձգում են խոհանոցը, իսկ հորիզոնական գծերը` ավելացնում են խորություն, տեսողականորեն ընդլայնում են նեղ տարածությունները:

Ռացիոնալ օգտագործեք սենյակի յուրաքանչյուր  հատվածը

Ազատ տարածությունները բնակարանում կարելի է ռացիոնալ կերպ օգտագործել և չարժե դատարկ թողնել: Կարելի է տարբեր դարակների օգնությամբ լցնել բաց տարածությունը:

Խոհանոցը զարդարեք բույսերով

Բույսերը խոհանոցին կհաղորդեն թարմություն և նորություն: Կարևոր է ընտրել այնպիսի բույսեր, որոնք մեծ խնամք չեն պահանջում: Կարելի է նաև փոքր տարաներում համեմի և սամիթի փնջեր աճեցնել:

Թաքնվող սեղան

Հարմար է խոհանոցում կիրառվել թաքնվող փոքրիկ սեղանը, որը վրա հնարավոր է նաև աշխատել կամ սնունդ կտրատել: Այն հարմար է տարածքի խնայողության համար:

Ապակե դռներով կահույք

Ապակե դռներով կահույքը շատ հարմար է թե տեսողականորեն, թե ֆունկցիոնալությամբ: Այն նաև թույլ չի տա փոշի կուտկվի, ինչպես նաև կօգնի հեշտությամբ գտնել պահարաններում պահված իրերը:

Խոհանոցային կղզի

Խոհանոցային կղզին հարմար է բոլոր այն մարդկանց համար, ովքեր խոհանոցում շատ են անցուդարձ անում: Կղզու տարածքում հեշտությամբ կարող եք էլեկտրական գազօջախ կամ լվացարանը տեղադրել:

Զարդարում ենք պատերը

Հին և փայլուն սկուտեղներից կարելի է ստանալ հրաշալի կոլաժ, որը կզարդարի ձեր խոհանոցը:

Աղբյուրը `  amazinginteriordesign